ՈւՂԻՂ չվերթով դեպի Երուսաղեմ, Բեթղեհեմ ու Նազարեթ (8 օր)
Մայիսի 21-28-ը եւ Երուսաղեմում մասնակցեք Համբարձման տոնին ? 900 դոլարին համարժեք դրամ ամբողջ փաթեթը։ Լրացուցիչ վճարներ չկան: Դիմելու վերջին օրը մայիսի 6–ն է։
Օր 1
Երեւանից ուղիղ չվերթով մեկնում Թել Ավիվ։ Տեղավորում հյուրանոցում, Բեթղեհեմ, հանգիստ։
Օր 2
Երուսաղեմի տեսարան, Համբարձման լեռ, Սուրբ Աստվածածնի ննջման եկեղեցի, Գեթսեմանի այգի, Ազգերի եկեղեցի, Սիոն լեռ, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Գողգոթա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Տաճարի լեռ, Լացի պատ։
Օր 3
Բեթղեհեմ, Սուրբ Ծննդյան տաճար, հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի, Կաթի քարայր, շրջայց Բեթղեհեմում։
Օր 4
Գալիլեա եւ Նազարեթ։ Աստվածամոր Ավետման եկեղեցի, Թաբղա լեռ, Երանության լեռ։ Գալիլեայի լիճ, Հորդանան գետ, Հիսուսի մկրտության վայր։ Շրջայց սրբավայրերով։
Օր 5
Շրջայց Երուսաղեմի կենտրոնում, Երուսաղեմի հայկական թաղամաս, Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցի, Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, Փրկչի եկեղեցի, Հայոց պատրիարքարան, Ժառանգավորաց Վարժարան։
Օր 6
Ուղեւորություն Մեռյալ ծով։ Բուժական հանգիստ Մեռյալ Ծովում։
Օր 7
Ազատ ծրագիր։
Օր 8
Շրջայց Թել Ավիվ–Յաֆֆոյում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ յալ տեսարժան վայրեր։ Վերադարձ Թել Ավիվից օդանավով ուղիղ դեպի Երեւան։
Հայախոս գիդը մեկնում է խմբի հետ ԵՐԵՎԱՆԻՑ: Արժեքի մեջ ներառված են ավիատոմսեր Երևանից, ապահովագրություն, բարձրակարգ հյուրանոց Բեթղեհեմում , օրը երկու-անգամյա լիարժեք սնունդ, շրջագայություններ, հայախոս գիդ, մուտքի տոմսեր, տրանսպորտ և վիզա։